Շիրակի մարզում կինը կատարել է մի շարք գողություններ
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 15-04-2019, 14:47
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Ապրիլի 11-ին ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ մարտի 15-ին 32-ամյա Գոհար Վ.-ն հարմարեցված բանալիով փորձել է բացել մի բնակարանի մուտքի դուռը և այնտեղից կատարել գողություն:
Բաժին բերման ենթարկված Գոհարը խոստովանել է, որ նշված գողության փորձը կատարել է ինքը:
Հարուցված քրեական գործի շրջանակներում ապրիլի 13-ին, Կումայրիի և Ախուրյանի քրեական հետախույզների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ապրիլի 6-ին Հացիկ գյուղի մի տնից գողությունը նույնպես կատարել է Գոհարը: Նա է կատարել նաև մարտի 16-ին Առափի գյուղի մի տան ննջասենյակի պահարանից 170 հազար դրամի, 25 հազար ռուբլու և ավելի քան մեկ միլիոն դրամ արժողության ոսկյա զարդերի գողությունը:
Կատարվում է քննություն:


***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտումներ: 2911 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН