Գործադուլ «Արարատցեմենտ»-ում
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 15-04-2019, 13:53
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատողները գործադուլ են անում: Օրեր առաջ նրանք ծանուցագրեր են ստացել, որ երկու ամսից գործարանը փակվում է ու մի քանի հարյուր աշխատակիցներ գործազուրկ են դառնալու: Թե ո՞րն է փակման պատճառն ու ի՞նչ են ասում հավաքվածները, կպարզենք քիչ ուշ:

Նշենք, որ նախորդ շաբաթ ԱԺ հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերը պաշտպանող նախագիծ: Առաջարկվում էր ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ։


2018-ին Հայաստանում սպառված 730 հազար տոննա ցեմենտի մեջ 180 հազար տոննան ներմուծված է եղել, մոտ 550-ը՝ տեղական արտադրության։ Նախագիծը համարվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող ցեմենտի գործարանի գործունեությունը պաշտպանող նախագիծ:

Նա 2018 թվականին իր ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանն ասել էր, որ ՀՀ ներկրվող էժան իրանական ցեմենտի պատճառով տեղեկան ցեմենտն իրացման լուրջ խնդիրներ ունի:
Դիտումներ: 171 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН