Դանակահարություն Գյումրիում 3 դպրոցականների մասնակցությամբ
Բաժին: Գլխավոր, Պատահարներ 15-04-2019, 13:32
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Aarmtimes.com-ը գրում է.
Ապրիլի 12-ին դանակահարված գյումրեցի 3 դպրոցականներից միայն մեկն է գտնվում Ավստրիական մանկական հիվանդանոցում: Ընդունման պահին տուժածն ունեցել է կրծքավանդակի թափանցող վերք: «Երեխայի վիճակն արդեն բավարար է, ուղղակի հսկողության համար մի հատ էլ ռենտգեն կանենք այսօր: Անհանգստանալու կարիք չկա: Բայց ապահովության համար հնարավոր է նաեւ այսօր մնա հիվանդանոցում»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:

Դպրոցական տղաներից երկուսի մոտ առկա են եղել քերծվածքներ: Նրանցից մեկն ունեցել է կրծքավանդակի հետին մակերեսի կտրած ծակած վերք, առանց թափանցման, երրորդի մոտ առկա է եղել նստատեղի կտրած ծակած վերք: Բացի հիվանդանոցում ներկա պահին գտնվող պատանուց, մյուս երկուսը ստացել են բուժօգնություն եւ ուղարկվել են տուն:

«Նրանք չեն էլ պառկել, քանի որ դրա կարիքը չկար, հետազոտվել են, քերծվածքներ, վնասվածքներ ունեին, մշակվել են դրանք, ստացել առաջին բուժօգնություն եւ գնացել»,-ասաց Աշոտ Կուրղինյանը:

Նշենք, որ Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 21.30-ին բաժին է ներկայացել 28-ամյա Արթուր Կ․-ն և հայտնել, որ ժամը 19.00-ի սահմաններում, Անի թաղամասում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ինքնապաշտպանության նպատակով 3 դպրոցականներին ինքն է դանակով վնասվածքները պատճառել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հետ կապված հանգամանքները պարզվում են:

ՀՀ դատախազության տեղեկատվության համաձայն՝ Արթուր Կ․-ն ձերբակալված է: Քննությունը շարունակվում է։
Դիտումներ: 3551 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН