ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց բրոնզե մեդալ
Բաժին: Գլխավոր, Մարզական 14-04-2019, 21:13
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականի համար բրոնզե մեդալ նվաճեց Արսեն Ջուլֆալակյանը։ 77 կգ քաշային կարգում նա 5։1 հաշվով հաղթեց բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին։ Արսեն Ջուլֆալակյանը սփոփիչ գոտեմարտերում 2։1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւին, 5։1 հաշվով՝ մոլդովացի Դանիել Կատարագային։ 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը սփոփիչ գոտեմարտում 3։6 հաշվով պարտվեց գերմանացի Դենիս Կուդլային եւ ավարտեց մրցելույթը։ 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը 1/8 եզրափակիչում 5։6 հաշվով պարտվեց ուկրաինացի Լենուր Տեմիրովին։ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը որակավորման փուլում 0։4 հաշվով պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանին։ 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը որակավորման փուլում 2։13 հաշվով պարտվեց ռուսաստանցի Աբուազիդ Մանցիգովին։ 82 կգ քաշային Սարգիս Քոչարյանը 1/8 եզրափակիչում 0։9 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ալեքսանդր Կոմարովին։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 97 կգ քաշային Արթուր Շահինյանը որակավորման փուլում 4։0 հաշվով հաղթեց շվեդ Պոնտուս Յոհան Լունդին, 1/8 եզրափակիչում 0։3 հաշվով պարտվեց ադրբեջանցի Օրխան Նուրիեւին:

Դիտումներ: 303 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН