Ռուսաց լեզվի թելադրություն շուրջ 80 երկրում
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Գյումրու տեխնելոգիական կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված ռուսաց լեզվին: Այն միջազգային լեզու է եւ շուրջ 80 երկրում ապրիլի 13-ին ռուսերեն թելադրությանն են մասնակցում տարբեր մասնագիտությունների տեր քաղաքացիներ, ուսանողներ, աշակերտներ: Չնայած միջոցառումը անցկացվում է 2013 թվականից, բայց Շիրակի մարզում այն առաջին անգամ էր: Գյումրիից բացի թելադրություն կգրեն նաեւ Վանաձորում եւ մայրաքաղաքում: Միջոցառման կազմակերպիչը «Ռուսական գիտությունների եւ մշակույթի կենտրոն»-ն էր:Նպատակը ռուսերենի տարածումն է ու լեզվի իմացության բարելավումը : Ներկա էին ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի քաղաքացիներ:Միջոցառման ավարտին վկայականներ հանձնվեցին բոլոր մասնակիցներին, իսկ արդյունքները կհրապարակվեն ապրիլի 17-ից հետո:

Դիտումներ: 320 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН