Փոքրիկ Ռոբերտի հերթական հաղթանակը «Ձայնը» շոուում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 13-04-2019, 15:56
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Ռոբերտ Բագրատյանը, Սերգեյ Ֆիլինն ու Իվան Սոխնևը երեկ` ապրիլի 12-ին, «մենամարտեցին» ռուսական «Ձայն. երեխաներ» նախագծում։

Տաղանդավոր փոքրիկները երգեցին Բրունո Մարսի «Uptown Funk» երգն ու հիացրին հանդիսատեսին և ժյուրիի անդամներ Վալերի Մելաձեին, Պելագեային ու Սվետլանա Լոբոդային։ Ռոբերտը հիասքանչ ելույթի վերջում գլխարկը նետեց Մելաձեի ոտքերի մոտ, իսկ հետո ծաղիկն ատամների արանքում մյուսների հետ վազեց Լոբոդայի մոտ։

Երգչուհի Լոբոդան, որը երեխաների մարզիչն էր, պետք է ընտրեր նրանցից մեկին, և նա առանց վարանելու ընտրեց Ռոբերտին։



Դիտումներ: 298 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН