Վորոնեժում հայ կուրսանտին վթարի են ենթարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] ՌԴ Քննչական կոմիտեն հրապարակել է տեսանյութ Վորոնեժում ԱԻՆ-ի հայ կուրսանտին վթարի ենթարկելու մասին: Տուժած քաղաքացին հայազգի Դավիթ Գեւորգանն էր, ով Վորոնեժ էր եկել փրկարարի մասնագիտություն ստանալու համար: Տղան հրաշքով փրկվել է եւ շատ վախեցած է: Նրան վրաերթի ենթարկած անձը մեկ շաբաթից ավել ազատության մեջ էր, մինչեւ որ համացանցում չհայտնվեց կատարվածի տեսանյութը:

Աղմկահարույց վթարը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 1-ին Կրասնոզնամեննայա փողոցի №231 տան մոտ: Քննության տվյալներով Mercedes-Benz-ի վարորդը փորձել է սպանել ԱԻՆ-ի կուրսանտին եւ հատուկ վթարի է ենթարկել նրան: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երեւում է ինչպես է մեքենան անցնում երիտասարդի կողքով, այնուհետ շրջադարձ կատարում եւ հարվածում նրան: Հարվածից տղան մի կողմ է նետվում: Վթարից հետո Mercedes-Benz-ի վարորդը հեռանում է:


Դիտումներ: 408 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН