Հռոմի պապը համբուրեց Հարավային Սուդանի նախագահի ոտքերը
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Հանուն ազգային համերաշխության Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի սուրբ Մարթայի տանը համբուրեց Հարավային Սուդանի ղեկավարների ոտքերը։ Այդ երկրում 2013 թվականից արյունոտ հակամարտություն է ընթանում։

Դրանից առաջ Պապը աֆրիկյան երկրի առաջնորդներին` գործող նախագահ Սալվա Կիիրին և մայիսի 12-ին պարտավորությունները ստանձնող ապագա փոխնախագահներ Ռիեկ Մաչարին և Ռեբեկա Նյանդենգուին (Սուդանի Ազատագրման ժողովրդական բանակի լեգենդար առաջնորդ` Ջոն Գարանգի այրի) խաղաղության կոչ էր արել:

2018 թվականի սեպտեմբերին քաղաքական գործիչները համաձայնագիր էին ստորագրել Հարավային Սուդանում հակամարտության դադարեցման մասին` խոստանալով երկրում խաղաղություն պահպանել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Խաղաղության պայմանագիր ստորագրած Ձեզ երեքին խնդրում եմ, որպես եղբայր` խաղաղություն պահպանեք: Ես խնդրում եմ ամբողջ սրտով, եկեք առաջ գնանք: Դեռ շատ խնդիրներ կլինեն, բայց մի՛ վախեցեք։ Առաջ գնացեք, լուծե՛ք խնդիրները։ Ձեր միջև պայքար կլինի, բայց ժողովրդի առաջ միասին եղեք։ Այդպես դուք հասարակ քաղաքացուց ազգի հայրեր կդառնաք», – ասել է Պապը։

Սրբազան Քահանայապետը կոչ է արել «մեկընդմիշտ մարել պատերազմի կրակը» և սկսել ազգի խաղաղ ապագա կերտել։


Դիտումներ: 228 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН