«Ոտնձգություններ» մանեկենի նկատմամբ. Թուրքիայում 3 տղամարդ ձերբակալվել է
Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան 11-04-2019, 17:55

[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Թուրքիայի Անթալիա քաղաքի ոստիկանությունը 25-30 տարեկան տղամարդկանց է ձերբակալել, որոնք մեղադրվում են կանացի հագուստի խանութից գողության և մանեկենի նկատմամբ «անվայել գործողություններ» իրականացնելու համար, հաղորդում է Haberturk հեռուստաալիքը:

Խանութի տերն առավոտյան հայտնաբերել է, որ մանեկենի վրայից անհետացել է մուշտակը, և ոստիկանություն է դիմել:

Ոստիկանները կանացի մանեկենի վրա մատնահետքեր են հայտնաբերել: Անվտանգության տեսախցիկի տեսագրություններն ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ տեղի բնակիչներից 3-ը գիշերը խանութ են ներխուժել՝ մանեկենի վրայից հանելով մուշտակը, ապա համբուրել են մանեկենին և դրա նկատմամբ «ոտնձգություններ» իրականացրել:

Տղամարդիկ ձերբակալվել են: Կատարվածի վերաբերյալ պարզաբանումներից հետո նրանց ոստիկանության հսկողության ներքո ազատ են արձակել, դեպքի հետաքննությունը շարունակվում է:

Դիտումներ: 456 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН