Ֆրանսիայում ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան 11-04-2019, 14:43

[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը կատարել է 2019 թվականի փետրվարին հայ համայնքի ներկայացուցիչներին տված իր խոստումը: Նա ապրիլի 10-ին հրամանագիր է ստորագրել` ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը:

Հրամանագրում նշվում է, որ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Ֆրանսիայում կնշվի Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օրը, յուրաքանչյուր տարի այդ օրը Փարիզում միջոցառում կանցկացվի, նմանատիպ միջոցառումներ կարող են կազմակերպել նաև մյուս քաղաքները:


Դիտումներ: 368 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН