Բրիթնի Սփիրսին հոգեբուժարան են տեղափոխել
Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան 4-04-2019, 12:34

[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Ամերիկյան փոփ–աստղ Բրիթնի Սփիրսին հոգենևրոլոգիական կլինիկա են տեղափոխել։ Այս մասին հայտնում է TMZ–ն` հղում անելով իր աղբյուրներին։

Երգչուհին հոգեբուժական օգնության կարիք ունի հոր հիվանդության հետ կապված լուրջ ապրումների պատճառով։

Սփիրսի հայրը աղիքի հետ կապված խնդիրներ ունի։ Նա երկու վիրահատություն է տարել, բարդություններ են սկսվել։ Պարբերականի աղբյուրները պնդում են, որ «նրա վիճակը չի լավանում»։

Հունվարին Բրիթնին չեղարկել է Domination ծրագրի համերգային շրջագայությունը` ասելով, որ «հայրը քիչ էր մնում մահանար, և որ ընտանիքը միշտ առաջին տեղում է իր համար»։

Սփիրսը հոգեբանական պոռթկումից հետո արդեն 11 տարի է բժիշկների հսկողության տակ է։

Բրիթնի Սփիրսն աշխարհի ամենալավ վարձատրվող երգչուհիներից է։ Անցած տարի նա 30 միլիոն դոլար է վաստակել։

Դիտումներ: 473 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН