Արա Նաջարյանը Գլենդեյլի քաղաքապետ է ընտրվել
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Ապրիլի 2-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի խորհուրդը հայազգի Արա Նաջարյանին քաղաքապետ է ընտրել: Այս մասին ասված է քաղաքապետարանի մամուլի հաղորդագրության մեջ:

Այս պաշտոնում Նաջարյանը կփոխարինի Զարեհ Սինանյանին, որը քաղաքապետ էր ընտրվել անցած տարվա ապրիլին՝ մեկ տարի ժամկետով:

Նաջարյանը Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 4-րդ անգամ: Առաջին անգամ նա քաղաքապետի լիազորությունները ստանձնել է 2005թ.-ին:

Գլենդեյլ քաղաքը գտնվում է Լոս Անջելեսի հյուսիսում: Քաղաքի բնակչությունը գերազանցում է 200 հազարը, որի մեկ երրորդից ավելին ազգությամբ հայեր են:
Դիտումներ: 244 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН