Լիբանանահայ Գրիգոր Ջաբոթյանին լավագույն դիզայների մրցանակ է շնորհվել
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Դոհայում կայացել է Fashion Trust Arabia ոչ առևտրային հիմնադրամի՝ հաջակցություն մերձարևելյան և հյուսիսաֆրիկյան դիզայներների կազմակերպված մրցույթը, որի շրջանակում «Լավագույն երեկոյան զգեստ» անվանակարգում պարգևատրվել է հայազգի դիզայներ Գրիգոր Ջաբոթյանը:

Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, հատկանշական է, որ դիզայներին մրցանակը շնորհել է Մերձավոր Արևելքի ամենագեղեցիկ ու ոճային կանանցից մեկը՝ շեյխուհի Մոզան, որը Քաթարի նախկին էմիրի երեք կանանցից երկրորդն է:

Ջաբոթյանը մրցանակը ստանալուց հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հպարտ է այս մրցանակին արժանանալու կապակցությամբ:

«Մենք շնորհակալ ենք շեյխուհի Մոզային և բոլոր մասնակիցներին անմոռանալի տպավորություններ պարգևելու համար»,-գրել է դիզայները:

Աղբյուրը մանրամասնում է, որ Գրիգոր Ջաբոթյանի նորաձևության տունը որպես մրցանակ կստանա հովանավորչություն և մինչև 200 000 դոլարի չափով դրամաշնորհ:

Աստղերից միջոցառմանը ներկա են եղել մոդելներ Նատալյա Վոդյանովան, Նաոմի Քեմփբելն ու Ալեսանդրա Ամբրոսիոն: Ժյուրիի կազմում ներառվել են Վիկտորյա Բեքհեմն ու Պյերպաոլո Պիչոլին:
Դիտումներ: 184 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН