Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով Վրաստանից Ադրբեջան է մեկնել առաջին ուղևորատար գնացքը
Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան 29-03-2019, 12:15
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Մարտի 28-ի երեկոյան Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով Վրաստանից Ադրբեջան է մեկնել առաջին ուղևորատար գնացքը:

Սպասվում է, որ գնացքը Բաքու կժամանի առավոտյան ժամերին:

Ինչպես նշում է minval.az-ը, շվեյցարական Stadler ընկերության արտադրության 10 վագոնանոց գնացքը մարտի 24-28-ը փորձարկվել էր Վրաստանի երկաթուղիներում:

Գնացքի տասներորդ վագոնը ռեստորան է: Վագոնները հարմարեցված են հաշմանդամ անձանց համար:

Հայտնի է, որ Stadler ընկերությունն «Ադրբեջանի երկաթուղիներ»-ի հետ կնքած պայմանագրի շրջանակում պետք է 30 ուղևորատար գնացք մատակարարի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործման համար:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի երկաթուղային ցանցերն իրար կապող տրանսպորտային հանգույց է: Սկզբնական շրջանում նախագծի արժեքը կազմել է 422 միլիոն դոլար, սակայն, հետագայում արժեքը վերագնահատվել է և ավելացել: Ծախսերի փոխհատուցումը հավասարապես բաժանվել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև:
Դիտումներ: 773 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН