Ուժգին պայթյուն Չինաստանի քիմիական գործարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Չինաստանի Ցզյանսու նահանգի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի վնասներ են կրել ավելի քան 2800 բնակելի տներ: Այս մասին հայտարարել է նահանգի աշխատակազմի ղեկավար Սյանշույ Դան Յունհունը:

Նա նշել է, որ այս պահին ընթանում է շինությունների վերանորոգման բաշխատանք: Նաև պատրաստվում են քանդել այն կառույցները, որոնք ենթակա չեն վերանորոգման:

Պաշտոնյան հայտնել է, որ տուժածներին փոխհատուցում է վճարվելու կամ տրամադրվելու են այլ տներ ուրիշ շրջանում:

Պայթյունը տեղի էր ունեցել մարտի 21-ին: Այս պահի տվյալով՝ մահացել է 64 մարդ, 617-ը` վիրավորվել են:


Դիտումներ: 247 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН