ՌԴ ԱԳՆ. ԼՂ հարցով բանակցությունների ձևաչափի փոփոխությունը հնարավոր է կողմերի համաձայնության հիման վրա
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 15-03-2019, 16:25
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, բազմիցս խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափի մասին, որը կարող է փոփոխվել կողմերի համաձայնության հիման վրա: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

«Եթե կողմերը որոշակի փուլում համաձայնության գան, որ Լեռնային Ղարաբաղը կրկին ներկայացվի բանակցություններում, ապա դա կլինի կողմերի որոշումը: Եվ մենք կհարգենք դա: Սա ոչ միայն մեր դիրքորոշումն է, այլև եռյակի մյուս անդամների դիրքորոշումը», - ասել է նա:


Զախարովան կոչ է արել ուշադրություն դարձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը, որում նշված է, որ «այդ հարցում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մոտեցումները բավական հստակորեն արտացոլված են»:
Դիտումներ: 180 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН