Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 15-03-2019, 16:07
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Նման որոշում է կայացրել այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում։

Այս մասին դատական նիստի ավարտին լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։ Նրա խոսքով` դատարանն, ըստ էության, բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու մասին, և հերքել պաշտպանական կողմի միջնորդությունը խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ։

««Դատարանը նշեց, որ բացառել է թաքնվելու հնարավորությունը, այսինքն` ըստ էության միակ հիմքն այն է, որ, քանի որ հիմա նյութերին ծանոթանալու փուլն է, և կարող են տեսնել բոլոր վկաներին, ռիսկային է գնահատվել գործի վրա ազդելու հավանականությունը»,– անդրադառնալով դատարանի որոշման հիմքերին` ասաց Օրբելյանը։

Այսուհանդերձ, Քոչարյանի փաստաբանները մտադիր են բողոքարկելու նաև այս որոշումը, և դրա համար սպասում են դատարանի որոշման տրամադրմանը։



Դիտումներ: 150 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН