Փլուզում Գյումրիում. ԼՐԱՑՎԱԾ
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 15-03-2019, 15:21
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Մարտի 15-ին, ժամը 11:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է Անտառավան 3-րդ թաղամասի թիվ 26 շենքի 2-րդ մուտքի 5-րդ հարկի բնակարաններից մեկի (սեփականատեր՝ Մ. Մ.) փակ պատշգամբի պատը՝ մասամբ (մոտ 0.5 քմ). առկա է հետագա փլուզման վտանգ: Ապամոնտաժման աշխատանքների համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Շենքն ունի 3-րդ կարգի վթարայնության աստիճան, ներկայումս շենքում բնակվում է մոտ 10 ընտանիք: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետին, Գյումրու քաղաքապետարանի ԱԻ գծով գլխավոր մասնագետին, քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետին ու քաղաքի բնակտնտեսության և համատիրության համակարգման բաժնի պետի տեղակալին:

Փրկարարները քաղաքապետարանի կողմից տրամադրած հատուկ տեխնիկայի (ավտոաշտարակ) օգնությամբ ապամոնտաժել են երեսպատման կախված քարերը (մոտ 6 քմ) և սահմանազատել շենքի վտանգավոր հատվածը: Տուժածներ չկան:
Դիտումներ: 2082 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН