«Արմտեքս Գրուպ»-ը Գյումրիում կզբաղվի տեքստիլ արտադրությամբ
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 15-03-2019, 13:55
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] «Արմտեքս Գրուպ»-ը Շիրակի մարզի ք. Գյումրիում նախատեսում է զբաղվել տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի բարձր որակի ներքնաշոր՝ կատարելով 601 մլն դրամի չափով ներդրում։ Արդյունքում՝ երեք տարվա ընթացքում կստեղծվի 40 նոր աշխատատեղ` 94 հազար դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 420 000 000 ՀՀ դրամ, որից 50 000 000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի Ռուսաստանի Դաշնությունում, 370 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում (ԱՄՆ, Կանադա)։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 36 000 000 ՀՀ դրամ:
Դիտումներ: 1720 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН