ՀԿ-ների բարձրաձայնած խնդիրները մարզպետի ուշադրության կենտրոնում
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 14-03-2019, 18:43
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Մարզի կայունացման ու զարգացման գործում մեծ նշանակություն ունեն երիտասարդները, հասարակական ու քաղաքացիական կազմակերպություները: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է Հ/Կ ներկայացուցիչների ու երիտասարդների հետ: Քննարկվել են փողոցաշինության, զբոսաշրջության, աղբահանության հետ կապված խնդիրներ:Չի անտեսվել նաեւ կրթական ոլորտը:Տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված դասագրքերի խնդրիրն առաջնայիններից է:ԱՆդրադարձ «Մաքուր Հայաստան» ծրագրին: Այն կմեկնարկի մարտի 23-ին: Ներկաներին ժամանակ է տրամադրվել . մինչեւ երկուշաբթի պետք է ներկայացվեն մաքրության կոչով սոցիալական հոլովակներ:Մարզպետը նաեւ տեղեկացրեց, որ ամեն հինգշաբթի մարզպետարանի դահլիճում տեղի կունենան քննարկումներ, երիտասարդները հանդես կգան տարաբնույթ առաջարկներով: Առաջին հանդիպում- քննարկումը նվիրված կլինի փողոցաշինությանը վերաբերող հարցերին:

Դիտումներ: 283 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН