Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմը շարունակում է իր գործունեություն
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 14-03-2019, 18:10
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմը նախատեսված պլանի համաձայն շարունակում է իր գործունեությունը: Սակրավորային խումբը մարտի 13-ին մասնակցել է «Ականազերծման տեղամաս, անվտանգության կանոններ» թեմայով գործնական պարապմունքին: Այն անցկացրել են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյանը և Գործողությունների բաժնի պետ Արթուր Բլբուլյանը: Մեկ բժիշկ ընդգրկվել է հումանիտար ականազերծում կատարող ինժեներա-սակրավորային խմբի կազմում՝ սակրավորների բուժապահովումը, ինչպես նաև առաջին բուժօգնության և տարհանման դասընթացները կազմակերպելու նպատակով: Բժիշկներն իրենց գործունեությունը ծավալում են Հալեպի տարբեր հիվանդանոցներում, իրականացնում են հետազոտություններ, կատարում են վիրահատություններ: Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը յուրաքանչյուր օրվա ավարտին ամփոփում է կատարված աշխատանքները, նախանշվում են հաջորդ օրվա անելիքները:

Դիտումներ: 218 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН