Բողոքի ակցիայի 19 մասնակից բերվել է ոստիկանություն
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 14-03-2019, 17:56
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Այսօր Մաշտոցի պողոտայում Օպերային հարակից տարածքների սրճարանների դեմ բողոքի ակցիայի մասնակից 19 քաղաքացի բերվել է ոստիկանություն:

Tert.am-ի հարցին, թե ինչ հիմքով են բերվել քաղաքացիները ոստիկանություն, ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց.«Այսօր՝ մինչ այս պահը ցույցի 19 մասնակից բերվել է ոստիկանություն:

Նրանցից 17-ի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմել, երկուսի դեպքում նյութեր են նախապատրաստվում»: Ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանություն բերված 19 քաղաքացիներն ազատ են արձակվել:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանը վերսկսել էր Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումը: Այդ սրճարանների աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել, փակել էին Մաշտոցի պողոտան, ոստիկանության և ցուցարարների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել:
Դիտումներ: 211 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН