Ավելի քան 29 մլն դոլար. Johnson & Johnson-ը խոշոր փոխհատուցում կվճարի իր արտադրանքի պատճառով քաղցկեղով հիվանդացած ամերիկուհուն
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 14-03-2019, 17:49
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում դատարանը սանիտարահիգիենիկ միջոցների արտադրությամբ զբաղվող Johnson & Johnson ընկերությանը պարտավորեցրել է 29,4 մլն դոլար վճարել մի կնոջ, որն ընկերության արտադրանքի տևական կիրառման հետևանքով քաղցկեղով է հիվանդացել:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, Թերի Լևիթի հայցում նշվում էր, որ Johnson & Johnson-ի տալկի հիմքով պատրաստված արտադրատեսակներում քաղցկեղ առաջացնող ասբեստ նյութ է պարունակվում:

Ընկերությունից հայտնել են, որ պատրաստվում են բողոքարկել վճիռը՝ հայտարարելով, որ դատավարությունն ընթացել է ընթացակարգային և ապացույցների հետ կապված սխալներով:

Johnson & Johnson-ը նաև հրաժարվել է ընդունել, որ իր արտադրության տալկը քաղցկեղ է առաջացնում՝ նշելով, որ ամբողջ աշխարհում անցկացված բազմաթիվ ուսումնասիրություններն ու փորձարկումները ցույց են տվել, որ այն անվտանգ է ու զերծ ասբեստից:

Դատավարությունը տևել է 9 շաբաթ: Արդյունքում դատարանը վճռել է, որ Լևիթի օգտագործած տալկ պարունակող ապրանքներն առողջության համար վտանգ են ներկայացրել:

Ավելի վաղ ամերիկյան Սենթ Լուիս քաղաքի դատարանը Johnson & Johnson ընկերությանը պարտավորեցրել է 4,7 մլրդ դոլարի փոխհատուցում վճարել 22 կնոջ, որոնք ձվարանների քաղցկեղով են հիվանդացել տարիներ շարունակ Johnson & Johnson-ի տալկն օգտագործելու հետևանքով:

Պարբերականը նկատում է, որ սանիտարահիգիենիկ ոլորտի «հսկա»-ի դեմ ԱՄՆ-ի տարածքում նմանատիպ ավելի քան 13 000 հայց է ներկայացվել:
Դիտումներ: 546 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН