Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայից հետո 1 ոստիկանի և 1 քաղաքացու հիվանդանոց են տեղափոխել
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 14-03-2019, 16:23
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Մաշտոցի պողոտայում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի հետևանքով 1 ոստիկան և 1 քաղաքացի տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։

«Ոստիկանության աշխատակիցը (Ա. Կ. 1992 թվականի ծնված), ստացել է գլխի շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարար: Քաղաքացին (Հ. Ս. 1953 թվականի ծնված) ստացել է գոտկային շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարար»,– գրել է նա։

Երկու տուժածներն էլ ներկա պահին գտնվում են հետազոտությունների փուլում։





Դիտումներ: 381 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН