Այսօր հայրենապաշտ բանաստեղծի հիշատակի օրն է
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 14-03-2019, 13:51
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] 35 տարի առաջ այս օրը կյանքի 69-րդ տարում դեպի հավերժություն գնաց մի հայ հանճարեղ բանաստեղծ, որը Խորհրդային ամբողջատիրական ռեժիմի պայմաններում մշտապես վառ էր պահում Թուրքիայի կողմից զավթված հայկական հողերի վերադարձի հարցը և հայոց ցեղասպանության պատմական հիշողությունը: Այդ հանճարեղ բանաստեղծը Հովհաննես Շիրազն էր: Նրա բանաստեղծություններն ու պոեմներն իրենց արդարացի շեշտադրման և հայրենասիրական ոգու համար Խորհրդային Հայաստանում կամ չէին տպագրվում, կամ տպագրվում էին երկար ձգձգումներից, կրճատումներից և փոփոխություններից հետո: Շիրազյան պոեզիայի սիրահարները նույնիսկ գրաքննության ծանր պայմաններում ձեռքից ձեռք էին փախցնում Շիրազյան մտքի այնպիսի անտիպ գոհարներ, ինչպիսիք էին «Ղարաբաղի ողբը», «Չարենց նամե», «Շայիրնամե», «Բողոք», «Արձան Անդրանիկին», «Կգա ժամը», «Անի», «Հայոց Դանթեականը» և այլն:

Դիտումներ: 196 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН