Ղարաբաղյան բանակցությունների ձևաչափը փոխելու Հայաստանի փորձերն անընդունելի են. Իլհամ Ալիև
Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան 14-03-2019, 13:22
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Բաքվի համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու հայկական կողմի ձգտումը, և դիտարկվում է որպես բանակցությունների արգելափակման փորձ, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Հայաստանի կառավարությունը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը: Դա անթույլատրելի է և հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն արգելափակելու փորձ է», - ասել է Ի. Ալիևը:

Նա հիշեցրել է, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեմ են բանակցային ձևաչափի փոփոխմանը:

«Բանակցությունները պետք է արդյունավետ լինեն, ոչ թե ուղղակի հանուն բանակցությունների: Նրանք պետք է հանգեցնեն ադրբեջանական գրավյալ տարածքների ազատագրմանը», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Նա ընդգծել է, որ ղարաբաղյան հարցում ստատուս քվոն անընդունելի է Բաքվի համար, և հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային ճանաչում ունեցող սահմանների շրջանակներում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա:

Դիտումներ: 332 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН