Խափանումներ Facebook-ում
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 14-03-2019, 12:41
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Facebook և Instagram սոցկայքերի ու WhatsApp մեսենջերի օգտատերերը նախօրեին բախվել են ծառայությունների աշխատանքի լուրջ խափանման խնդրին, որը շարունակվել է օրվա մեծ մասը:

Ինչպես նշում է BBC-ի ռուսական ծառայությունը, նշված ծառայությունների սեփականատերը հանդիսացող Facebook ընկերության համար սա աշխատանքային պատմության մեջ ամենախոշոր մասշտաբային խափանումներից մեկն է եղել: Հատկանշական է, որ ընկերությունում դեռ հստակ չեն սահմանել, թե որն է եղել սոցկայքերի ու մեսենջերների աշխատանքի խափանման բուն պատճառը:

Հայտնի է, որ Facebook-ը նմանատիպ խնդիրներ է ունեցել նաև 2008-ին, սակայն այդ ժամանակ սոցցանցն ուներ միայն 150 մլն օգտատեր: Այժմ նրանց թիվը հասնում է 2,3 մլրդ-ի (խոսքը միայն Facebook սոցցանցի օգտատերերի թվի մասին է - tert.am):

«Մենք տեղյակ ենք, որ որոշ մարդիկ դժվարություններ ունեն Facebook ընկերության հավելվածներից օգտվելիս: Մենք աշխատում ենք այդ խնդիրները հնարավորինս շուտ լուծելու ուղղությամբ», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ Instagram-ի թվիթերյան պաշտոնական էջում արդեն հայտնել են ծառայության աշխատանքի ամբողջական վերականգնման մասին:

Դիտումներ: 333 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН