Նոր գույք՝ նոր սերնդի համար
Բաժին: Գլխավոր, Մարզական 13-03-2019, 18:36
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ընկերությունը մոտ 75 տարվա պատմություն ունի: Տարիների ընթացքում այն կայացել է ու այսօր համարվում է հայկական սպորտի դարբնոցներից մեկը: Ունի մասնաճյուղեր երկրի տարբեր անկյուններում, մասնավորապես Գյումրիում, որտեղից իրենց մարզական ուղին են հարթել շատերը: Առաքելությունը նույնն է, գլխավոր նպատակը՝ օլիմպիական չեմպիոն ունենալը: Այդ ճանապարհին մտադիր են հաղթահարել, շատ հաճախ անտեսել առկա դժվարություններն ու խնդիրները՝ կապված առաջին հերթին մարզական գույքի հետ: Գորգերը 12 տարվա պատմություն ունեին, վաղուց ժամանակն էր դրանք նորերով փոխարինել: Չստանալով անհրաժեշտ աջակցությունը պատկան մարմիններից՝ մարզադպրոցի ողջ անձակազմի սեփական միջոցներով ու բարերարի աջակցությամբ ձեռք են բերել այդքան անհրաժեշտ գորգերը:



Դիտումներ: 241 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН