Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է Հայաստանի ու Վրաստանի միջև սահմանագծման հարցին
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Վրաստանը կարծում է, որ ժամանակն է երկու երկրներն ավարտեն սահմանազատման հարցը։ Այս մասին այսօր Վրաստանի 5–րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասաց Երևանում հայ գործընկեր Արմեն Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում։

«Կարծում ենք` ժամանակն է, որ մեր երկու երկրներն ավարտեն սահմանազատման գործընթացը։ Պետք է նոր խթան տանք վերադառնալու այն համաձայնագրին, որը կնքվել է, երբ ես դեռ Վրաստանի արտգործնախարարն էի», – ասաց Զուրաբիշվիլին։

Հայ–վրացական սահմանի ազատականացման հարցն արդիական է դարձել ԽՍՀՄ փլուզումից հետո։ Խորհրդային նախկին պետություններն անկախություն են ստացել, իսկ սահմանների բաժանումը խորհրդային ստանդարտներով խնդրահարույց էր։

Դիտումներ: 288 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН