Բարեփոխումներ ՇՕ ծառայությունում
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Իմ վերջին երկու արտասահմանյան գործուղումները ցույց տվեցին, որ շտապօգնության ծառայության արդյունավետության բարձրացման ճանապարհներից մեկը, մեր երկրի չափսերին մոտ երկրների կամ տարածաշրջանների համար, նաև դրա կենտրոնացումն է մեկ կազմակերպության շրջանակներում։ Նման նախաձեռնության մասին ինձ դեկտեմբերին հայտնեց ՌԴ Կալուգայի մարզի նահանգապետը և երկու օր առաջ՝ Բելառուսի առողջապահության նախարարը։ Նրանք երկուսն էլ ստեղծում են մեկ կազմակերպություն, որը շտապօգնության ծառայություն կմատուցի իրենց տարածաշրջաններում՝ մեկ հարկի տակ համախմբելով մինչ օրս գործող ապակենտրոնացված ՇՕ ծառայությունները։


Կարծում եմ մենք նույնպես պետք է գնանք այդ ուղղությամբ՝ ունենալով մեկ շտապօգնության ծառայություն ամբողջ Հայաստանի համար՝ հստակ գծված լիազորությունների և պատասխանատվությունների շրջանակով, ծառայության մատուցման վերանայված չափորոշիչով։

ՇՕ բարեփոխումների շուրջ աշխատանքները մեր մոտ սկսվել էին դեռ աշնան սկզբից, բայց հիմա ավելի կարագացվեն նաև վերջին շրջանի զարգացումների պատճառով։ Բարեփոխումների աշխատանքներում կօգտագործվի ինչպես միջազգային փորձը, այնպես էլ մեր ՇՕ ծառայության այն բուժաշխատողների գիտելիքները և փորձը, ովքեր պատրաստակամ կլինեն օգնել։
Դիտումներ: 323 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН