Աջակցություն՝ կարկուտից տուժածներին
Բաժին: Գլխավոր, Գյուղատնտեսություն 12-11-2018, 15:59
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Ընթացիկ տարում օգոստոսի 17-ին և 18-ին Շիրակի մարզում տեղացած կարկուտը վնասել էր 11 համայնքի բերքի մեծ մասը:Դրանց թվին էին պատկանում նաև մարզի Առափի, Սառնաղբյուր և Նահապետավան համայնքները: Ըստ Հայկական Կարմիր խաչի ընկերության տվալների, նշված համայնքներում բերքը վնաս կրել էր 80-100 տոկոսի չափով:Այս համայնքների թվով 5012 բնակիչ կստանա մարդասիրական օգնություն Հայկական Կարմիր խաչի ընկերությունից, յուրաքանչյուր բնակչին՝ 22.440 դրամի չափով: Նահապետավան համայնքի առավել առավել տուժած ընտանիքների անդամները արդեն ստացել են տրամադրվող մարդասիրական օգնությունը, մյուս երկու՝ Առափի և Սառնաղբյուր համայնքներին դրամական աջակցություն հատկացնելու գործընթացը շարունակվում է:

Դիտումներ: 655 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН