Գյուղատնտեսական աճ 3 տարվա ընթացքում. ամփոփվել են ENPARD ծրագրի արդյունքները
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Ոչ ֆորմալ քննարկում և արդյունքների ներկայացում: Տեղի է ունեցել ԷՆՊԱՐԴ գյուղատնտեսական ծրագրի ամփոփիչ միջոցառումը: 2015 թ-ի հունվարին մեկնարկած Եվրամիության եւ Ավստրիայի զարգացման գյուղատնտեսական ծրագիրը 3 տարվա ընթացքում հասցրել է գրանցել հստակ արդյունքներ: Տեղում մշակվող հնդկացորենից, աճեցվող հատապտուղներից, ոչ ավանդական բանջարեղենից մինչեւ պանրի արտադրություն: Ծրագրի շրջանակներում հիմնվել են դաշտային կուլտուրաներ մշակող 19 գյուղատնտեսական կոպերատիվ, հնդկացորենի մշակման արտադրամաս Բավրա համայնքում, պանիր արտադրող 2 կոոպերատիվ եւ չոր միրգ արտադրող 1 կոոպերատիվ:3 տարվա աշխատանքի ընթացքում արտադրվել եւ վաճառվել է գրեթե 60 տոննա պանիր: Միջոցառմանը ներկայացվել են ծրագրի ընթացքում իրականացրած քայլերը եւ ստացված արդյունքները:


Դիտումներ: 263 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН