Մարալիկի միջադեպին անդրադարձել է նաև ՊՎԾ պետը
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 12-10-2018, 17:44
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Տհաճ միջադեպ է արձանագրվել այսօր Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ բնակավայրում:
Մի քանի երիտասարդներ քաշքշել են սոցիալական ցանցերում հայտնի «ԱդեկվաԴ» հաղորդաշարի հեղինակներ Արթուր Դանիելյանին ու Նարեկ Մալյանին։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, միջադեպը տեղի է ունեցել ուղիղ եթերի ընթացքում։ Կադրերում երևում էր, որ մոտ 20 երիտասարդներ, դժգոհ լինելով «ԱդեկվաԴ»-ի թողարկումներից մեկում հնչած որոշ մտքերից, վիրավորել են հաղորդման հեղինակներին, քաշքշել նրանց, որից հետո Ոստիկանության աշխատակիցները Նարեկ Մալյանին և Արթուր Դանիելյանին բերման են ենթարկել ոստիկանության Անիի բաժին։Ինչպես
«Այսօր» լրատվականին տեղեկացրել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, ոստիկանության Անիի բաժնում կատարվածի առիթով նյութեր են նախապատրաստվում՝ դեպքի բոլոր հանգամանաքները պարզելու ուղղությամբ:
Միջադեպին անդրադարձել է նաև ՊՎԾ պետ՝ Դավիթ Սանասարյանը:



Դիտումներ: 809 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН