Ռուսաստանը Թուրքիայից տեղեկություն է պահանջել իր քաղաքացիների կալանավորման առնչությամբ
Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան 12-10-2018, 17:18
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Թուրքիայում Ռուսաստանի դեսպանությունը թուրքական կողմից պահանջել է տեղեկություն հոկտեմբերի 11-ին Կայսերի նահանգում կալանավորված Ռուսաստանի 2 քաղաքացու մասին։

Ռուսաստանի երկու քաղաքացի՝ Ռաշիդ Էնիկեյևը և Ելենա Ռախմանովան կալանավորվել էին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով։

Այդ լուրը հաստատվել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան կողմից։ Լրագրողների հետ զրույցում նա ասել էր, որ ռուսական կողմը պահանջել է մանրամասներ ներկայացնել Ռուսաստանի 2 քաղաքացու կալանավորման առնչությամբ։ Այլ մանրամասներ չի հաղորդվում։
Դիտումներ: 613 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН