Աշխարհում ավելի քան 120 մլն մարդ տառապում է սովից
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 12-10-2018, 12:11
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Aysor.am: Աշխարհում ավելի քան 120 մլն մարդ տառապում է սովի և թերասնման խնդրից, ընդ որում՝ Աֆրիկայի երկրներն այս վարկանիշի ռեկորդակիրներն են: Այդ մասին վկայում են «Սովի ընդհանուր տեղեկատու» ամենամյա զեկույցի տվյալները, որը հրապարակել է Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտը Welthungerhilfe և Concern Worldwide ոչ կառավարական կազմակերպությունների հետ համատեղ:

Նշվում է, որ 2018 թվականի ցուցանիշն առավելագույնին է հասել այս զեկույցի հրապարակման ողջ ժամանակաշրջանում: Զեկույցի տեղեկատվության համաձայն, այսօրվա դրությամբ շուրջ սովից տառապում է 124 մլն մարդ՝ երկու տարի առաջվա 80 միլիոնի համեմատությամբ: Դրա հետ մեկտեղ տեղեկացվում է, որ հարկադիր վերաբնակների թիվը, որոնք սովի են մատնված կամ անբավարար են սնվում, այս տարի հասել է մոտավորապես 70 միլիոնի:

Աֆրիկայի յոթ երկրներում, ներառյալ Չադը, Հայիթին, Մադագասկարը, Սիեռա-Լեոնեն, Եմենը և Զամբիան, այս խնդիրն առավել լուրջ վտանգ է ներկայացնում: Սովահար բնակչության հետ կապված ամենակրիտիկական իրադրությունը գրանցվել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում: Ցուցանիշի զգալի վատթարացում է արձանագրվել ԿԺԴՀ-ում, որը սովյալ բնակչության թվաքանակով 27-րդ տեղից տեղափոխվել է 11-րդ տեղ:
Դիտումներ: 197 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН