Վանաձորում կրակոցների հետևանքով երեք անձ է վիրավորվել.Tert.am
Բաժին: Գլխավոր, Պատահարներ 11-10-2018, 20:43
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կրակոցներ են հնչել․ լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Ժամը 19։05-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ ենք ստացել, որ 3 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց»,-ասաց Է. Ջանոյանը։

Էդգար Ջանոյանը հայտնեց,որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ՝ շտապ Վանաձոր է մեկնել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Կարապետյանը, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու համար։

Tert.am-ը կապ հաստատեց նաև Վանաձորի բժշկական կենտրոնի հետ, որտեղից մեզ տեղեկացրին, որ այս պահին նրանցից 2-ին վիրահատում են:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ նրանցից մեկն ստացել է ուսագոտու վնասվածք, մյուսը՝ աջ և ձախ ազդրերի վնասվածք, 3-րդը՝ որովայնի:

Դիտումներ: 732 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН