Ծեծկռտուք Գլենդելի դպրոցում՝ հայազգի և այլազգի աշակերտների միջև
Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան 11-10-2018, 18:22

[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Կալիֆորնիա նահանգի ավագ դպրոցներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մի խումբ աշակերտներ հեռացվել են դպրոցից: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, համացանցում տարածածված տեսանյութում երևում է տասնյակ աշակերտների մասնակցությամբ ծեծկռտուքը Գլենդելի Հերբերտ Գուվերի ավագ դպրոցում:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ի կեսօրին հայ աշակերտների և դպրոցի ֆուտբոլի թիմի անդամների՝ հիմնականում սևամորթների, լատինամերիկացիների ու այլ ազգերի ներկայացուցիչների միջև:

Գլենդելի Միասնական դպրոցական շրջանի ղեկավար Ուինֆրեդ Ռոբերսոնը հայտարարել է, որ կռվի բուն պատճառի մասին ապատեղեկատվություն է տարածվում, սակայն իրենք շարունակում են աշխատել կատարվածի պատճառը պարզելու համար:

Կռվի ծագման պատճառների մի քանի վարկած է շրջանառվում:




Դիտումներ: 784 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН