Մահացած գյումրեցի զինվորի հարազատները բողոքում են
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 11-10-2018, 17:54
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Հոկտեմբերի 1-ին ՊԲ զորամասերից մեկում հրազենային վնասվածքից զոհված ժամկետային զինծառայող Գևորգ Հարոյանի ընտանիքը չի համակերպվում տղայի մահվան նախնական վարկածի հետ: Վերջինիս մորեղբայրը ՝ արցախցի Արմեն Բեգլարյանը, զինվորի ընկերներն ու հարազատներն իրենց բողոքն են ներկայացրել: Նա նշում է, որ ընտանիքի պահանջը մեկն է՝ բացահայտել որդու մահվան իրական պատճառները և պատժել մեղավորներին: Արմեն Բեգլարյանը պահանջում է՝ եթե զորամասում կան պաշտոնատար անձինք, որոնք զինվորի մահվան պատճառ են հանդիսացել, հեռացվեն պաշտոններից: Նա նաև նշում է ՝ այս բողոքը շարունակական բնույթ կկրի այնքան ժամանակ, քանի դեռ արդարության չեն հասել:

Դիտումներ: 3509 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН