ՌԴ ռազմաբազայի ներկայությունը չի կարող ազդել ՀՀ ինքնիշխանության վրա
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 11-10-2018, 16:33
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Հայաստանում ռուսական ռազմաբազային ներկայությունը չի կարող ազդել ՀՀ ինքնիշխանության վրա: France 24-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդհանրապես շատ են խոսում Հայաստանում ռուսական ռազմաբազային ներկայության մասին` ներկայացնելու համար, թե Հայաստանն ինքնիշխանության սահմանափակում ունի: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ Հայաստանն այսօր ոչ պակաս անկախ երկիր է, քան Ֆրանսիայի հանրապետությունը»,- ի պատասխան հայ-ռուսական հարաբերությունների մասին ֆրանսիացի լրագրողի հարցին ասել է ՀՀ վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ ինքն իրեն համարում է Հայաստանի անկախության երաշխավորը և հավելել, որ Հայաստանի բոլոր գործընկեր երկրները, այդ թվում` Ռուսաստանը հարգում են Հայաստանի ինքնիշխանությունը:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանում հեղափոխությունից հետո արվում են հետաքննություններ, որոնք առնչվում են Հայաստանում ռուսական, գերմանական, ֆրանսիական ընկերությունների հետ:

«Ես կարող եմ միանշանակ ասել, որ ՌԴ իշխանությունները լիովին աջակցում են հակակոռուպցիոն մեր պայքարին»,-ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը ֆեյսբուքում հայտնել է, որ վարչապետի ամբողջական հարցազրույցը France 24-ի եթերում կլինի այսօր, Երևանի ժամանակով 20:15-ին: Բայց դրա անգլերեն թարգմանությամբ տեսանյութն արդեն իսկ հասանելի է համացանցում:
Դիտումներ: 1097 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН