ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը.ՏԵՍԱՆՅՈՒԹ
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 31-ին ամփոփել է պաշտոնավարման 100 օրը: Նա նշել է, որ 100 օրն ադապտացիոն շրջան է՝ խնդիրների ծանոթացման ու առաջնահերթությունների ուրվագծման շրջան: Նախարարը խոսել է պաշտոնավարման ընթացքում արձանագրված որոշակի հաջողությունների, օրենսդրական ու ենթաօրենսդրական նախաձեռնությունների մասին:
«Գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է, որովհետև տալիս ենք ՀՀ ՀՆԱ 15 տոկոսը, եթե ավելացնենք նաև գյուղատնտեսական վերամշակումը, այդ թիվը կկազմի 25 տոկոս: Գյուղատնտեսության մեջ այս կամ այն կերպ ընդգրկված է, աշխատում է մոտ 350 000 մարդ: Գյուղատնտեսությունը մեր տնտեսության էական շարժիչ ուժերից մեկն է, գյուղարտադրանքի մեջ հիմնական մասը տալիս են փոքր տնային տնտեսությունները»,- ասել է նա:


Դիտումներ: 601 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН