Ժամանց, շփում, զարգացում. Գյումրիում «Երիտասարդների տուն» է բացվել
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 12-07-2018, 18:45
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]

Թեմատիկ շաբաթներ, ֆիլմերի դիտումներ, գրքերի քննարկումներ, դասընթացներ, խաղեր: Գյումրու Վազգեն Սարգսյան 20 հասցեում բացվել է «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը: Այն 13-18 տարեկան երիտասարդներին առաջարկում է աշխատանքային մրցունակության կարողությունների զարգացում, անհատական կամ խմբային խորհրդատվություն եւ ոչ ֆորմալ կրթություն, որոնք միտված են բարձրացնելու երիտասարդների ինքնագնահատականը: Կենտրոնն ունի 4 համակարգիչ եւ Փլեյսթեյշն՝ կարաոկեի հնարավորությամբ, գործում են անգլերենի, համակարգչային գիտելիքների եւ երաժշտական ակումբներ: Անցկացվում են նաեւ աղջիկների հեծանվավարության դասընթացներ: Բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:



Դիտումներ: 317 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН