Գյումրու գիշերօթիկ հաստատությունների 50 երեխա կարող է ռիսկային խմբում հայտնվել
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 12-07-2018, 17:28
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Քաղաքացիական հասարակության փորձի դիտարկում, խնդիրը կրող անձանց կարծիքի առաջնահերթություն: Գյումրիում էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը: Նա Շիրակի մարզպետարանում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման հիմնական թեման եղել է խնամքի հաստատությունների վերակազմակերպումը: Շիրակի մարզում երկու գիշերօթիկ է գործում: Խնամվող երեխաներից 50-ը եթե վերադառնան ընտանիք՝ առանց սոցիալական եւ մասնագիտական աջակցության, ապա կհայտնվեն ռիսկային խմբում: Փոխնախարարը լսել է ներկաների կարծիքները, նշել, որ վերակազմակերպման դեպքում գումարներն ուղղվելու են ընտանիքներին, բյուջեն նույնը կմնա, ֆինանսները նպատակային կօգտագործվեն:
Դիտումներ: 319 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН