Մերկ ակտիվիստուհուն տեսնելուց հետո Չեխիայի նախագահը վատացել է
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 13-01-2018, 16:49
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Panorama.am: Չեխիայի նախագահական ընտրություններում քվեարկելու եկած Միլոշ Զեմենի սիրտը վատացել է, երբ Femen շարժման ակտիվիստուհիներից մեկը բաց կրծքով կտրել է նրա առաջը:

Չեխական լրատվամիջոցը հրապարակել է կատարվածի տեսանյութը: Ընտրատեղամաս մտած նախագահը պատրաստվում էր քվեարկել, երբ մի կին վրայից մի կողմ է շպրտում վերնաշապիկն ու մերկ կանգնում նրա դիմաց՝ բղավելով «Զեման-Պուտինի պոռնիկ»: Նույն գրությունը եղել է նաև կնոջ մարմնին: Միլոշ Զեմենին թիկնապահները դուրս են բերում տեղամասից, նախագահն այդպես էլ չի կարողանում կատարել իր քաղաքացիական պարտքը:

Femen-ի թվիթերյան էջում մանրամասնել են, որ ակտիվիստուհին եղել է Անգելինա Դիաշը, ով արդեն իր կուրծքը ցուցադրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Հիշեցնենք, որ Չեխիայում նախագահի՝ երեկ մեկնարկած ընտրությունները կշարունակվեն նաև այսօր: Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է ինը թեկնածու:





Դիտումներ: 1243 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН