Ավստրիայում հարյուրավոր մահմեդականներ կրոնափոխ են եղել. դարձել են քրիստոնյա
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 13-01-2018, 16:36
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Tert.am: 2017 թվականին Ավստրիայում արձանագրվել են մուսուլմանների՝ դավանափոխ լինելու և քրիստոնեություն ընդունելու հարյուրավոր դեպքեր: Deutsche Welle պարբերականի տվյալների համաձայն՝ այս տարի չափահաս մկրտվածների 75 տոկոսը մուսուլմաններ են:


Ինչպես նշում է Deutsche Presse-Agentur գործակալությունը՝ հղում անելով Վիեննայի արքեպիսկոպոսության պաշտոնական ներկայացուցչին, միայն Վիեննայում այս տարի մկրտության արարողություն է արել 15 տարբեր ազգություն ներկայացնող 260 մարդ:

Մեծահասակների մկրտության համար պատասխանատու արքեպիսկոպոսության ներկայացուցիչ Ֆրեդերիկե Դոստալն անհիմն է համարում այն պնդումը, որ ներգաղթյալները կրոնափոխ են լինում ապաստան ստանալու հնարավորությունը բարձրացնելու համար:

«Քանի որ Ավստրիայի կաթոլիկ եկեղեցին չի ցանկանում կեղծ քրիստոնյաներ ունենալ, մենք շատ խստորեն ենք մոտենում թեկնածուների ընտրությանը և մկրտության թույլտվությանը», - ասել նա:

Դոստալի խոսքով՝ մկրտության նախապատրաստությունը տևում է առնվազն մեկ տարի և ներառում կրոնական դասերի և եկեղեցական ծառայությունների կանոնավոր այցելությունը, ինչպես նաև՝ կյանքի քրիստոնեական նորմերին հետևելը և բարեգործական միջոցառումներին մասնակցելը:

Դիտումներ: 387 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН