Կալիֆորնիայում հորդառատ անձրևները 18 մարդու կյանք են խլել
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 13-01-2018, 15:39
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] 1in.am: Կալիֆորնիայում հորդառատ անձրևների և սողանքների հետևանքով մահացել է 18 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վիրավորվել է 28 մարդ:

Վերջին տվյալներով՝ նահանգի հինգ բնակիչներ շարունակում են անհետ կորած մնալ:

Կարլիֆորնիայի արևմուտքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքները բնակելի շատ թաղամասեր լցրել են կեղտով, քարերով և կոտրված ծառերով:

Փրկարարները շարունակում են տուժածների և կորածների որոնողական աշխատանքները: Փրկարարաորոնողական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 50 փրկարար, տասնյակ շներ: Տուժած շրջաններից բնակիչների տարհանումն իրականացվում է ուղղաթիռներով:
Դիտումներ: 348 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН