Երիտասարդ հայ գործարարին թալանել են Վրաստանում
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 13-01-2018, 15:07
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Sputnik: Տուժածը 31 տարեկան Արթուր Սուքիասյանն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Գուրիայի շրջանում նա մի քանի խանութի սեփականատեր է։

Վրաստանի արևմուտքում անհայտ անձինք հարձակվել են 31 տարեկան Արթուր Սուքիասյանի վրա։ Այս մասին հայտնում է «Նովոստի- Գրուզիան»` հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը։

Դիմակավորված կողոպտիչները երկուսն են եղել, նրանք Սուքիասյանի վրա հարձակվել են շքամուտքում, հարվածել նրան, հետո գողացել են գործարարի մոտ եղած գումարը` 30 հազար լարի (մոտավորապես 12 հազար դոլար), որով նա պատրաստվում էր Թբիլիսիի շուկայից ապրանք գնել իր խանութների համար։

Սուքիասյանին տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Կողոպտիչներին առայժմ չեն գտել։



Դիտումներ: 1011 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН