Ադրբեջանում ռուս գիտնական է կորել. «Գազետա»
Բաժին: Գլխավոր, Պատահարներ 13-01-2018, 13:37
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Tert.am: Ադրբեջանում կորել է ՌԴ քաղաքացի, ՌԴ գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտի աշխատակից Դմիտրի Չուլկովը։ Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ նրա ծանոթներին ու ինստիտուտում աղբյուրներին հղումով։


Առկա տեղեկությունների համաձայն՝ Չուլկովը Գյանջա է մեկնել հունվարի 3-ին և մնացել քաղաքի մասնավոր իջևանատներից մեկում։


Իջևանատան տիրոջ խոսքով՝ հունվարի 5-ին հյուրը գնացել է Գյոյգյոլ լիճը տեսնելու։ Տանտերը խորհուրդ է տվել Չուլկովին գնալ տաքսիով, սակայն նա նախընտրել է ոտքով գնալ ու չի վերադարձել։ Լճի ճանապարհին զորամաս կա, որտեղ էլ հավանաբար մտել է երիտասարդը։ Որոշ ժամանակ անց նրա համար են այցելել անվտանգության ծառայության աշխատակիցները, խուզարկել տունը, վերցրել նրա իրերը։


Հունվարի 9-ին զինվորականները հայտնել են իջևանատան տիրոջը, որ ազատ են արձակել նրան, սակայն երիտասարդ գիտնականն այդպես էլ համար չի վերադարձել, համացանց չի մտել, հեռախոսազանգերին չի պատասխանել։


Նա պետք է Ադրբեջանից մեկներ հունվարի 10-ին, սակայն ավիաընկերությունից հայտնել են, որ նա ինքնաթիռ չի նստել։ Այժմ Չուլկովին որոնում են նրա գործընկերներն ու հարազատները։
Դիտումներ: 485 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН