Օդեսայում տրամվայ է այրվել
Բաժին: Գլխավոր, Պատահարներ 12-01-2018, 17:06
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Panorama.am: Ուկրաինայի Օդեսա քաղաքում այսօրվա առաջին կեսին թիվ 28 երթուղու տրամվայներից մեկը այրվել է: Ուկրաինական լրատվամիջոցի փոխանցմամբ, տրամվայը ուղևորներով լի է եղել: Կրակը սկսել է վարորդի խցիկից, ծուխն անմիջապես տարածվել է սրահում:

Տրանսպորտային միջոցից դուրս գալու համար մարդիկ կոտրել են պատուհանները: Երբ կրակը սկսել է լափել ամեն ինչ, տրամվայն արդեն դատարկ է եղել: Բուժօգնություն ստանալու համար երկու մարդ է դիմել՝ մի տղամարդ, որ նասել էր գլուխը և մի կին, որի ոտքը կոտրվել էր պատուհանից թռնելիս: Մոտ մեկ տասնյակ մարդ գտնվում է շոկային վիճակում:


Դիտումներ: 539 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН