Մառախուղի պատճառով «Զվարթնոց»-ում չվերթներ չեն իրականացվում
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 12-01-2018, 15:27
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Խիտ մառախուղի ու անբավարար տեսանելիության հետևանքով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջքներ չեն իրականացվում: «Արմենիա» միջազգային օդանվակայաններ ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը Panorama.am-ին ասել է, որ գիշերվա ընթացքում հնարավոր է եղել մի քանի չվերթ իրականացնել, սակայն առավոտվանից եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով վայրէջք կատարելն անհնար է դարձել:

Օդանավակայանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ հետաձգվել են Դուբայ-Երևան, Մոսկվա-Երևան, Շարժա-Երևան, Թբիլիսի-Երևան, Վորոնեժ-Երևան չվերթները: Քանի որ այդ չվերթների ինքնաթիռները Հայաստանում կլինեն ուշացումով, Երևանից թռիչքները ևս կիրականացվեն նշված ժամանակից ուշ:

«Մառախուղը ցրվելուն պես բոլոր չվերթները կիրականացվեն»,-ասաց Գ. Աբրահամյանը:
Դիտումներ: 697 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН