Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնահոսքի պատճառով փակ է
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 12-01-2018, 11:43
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 12 - ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնահոսքի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Հունվարի 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, իսկ կցորդիչով ավտոմեքենաների համար՝ Մ-4 ավտոճանապարհի Ոսկեպար-Կիրանց հատվածը:
Դիտումներ: 854 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН